Մայիսի 5-ին, ժամը 13.50-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Լենինգրադյան փողոցի թիվ 50 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Մայիսի 5-ին, ժամը 20.30-ին, Երեւանի Անտառային փողոցի տներից մեկի դիմաց կայանված «Ֆոլքսվագեն Քեդի» մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար տեղից շարժվել եւ վրաերթի է ենթարկել 57-ամյա կնոջ, 4-ամյա տղայի եւ 6-ամյա աղջկա, որոնք վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Մայիսի 5-ին, ժամը 22.30-ին, «Դեու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Դավիթաշենի 1-ին թաղամասի թիվ 10 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 44-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: