Մայիսի 5-ին, ժամը 16.00-ին, Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի Սեւանի փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի:

«ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Մայիսի 5-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Գորիսի Անկախության փողոցում բախվել է «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի:

«Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Մայիսի 5-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Ստեփանավանի Վիրահայոց փողոցի թիվ 6 հասցեի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-2115» եւ «ԳԱԶ-53Ա» մակնիշի ավտոմեքենաներ:

«ԳԱԶ-53Ա»-ի վարորդը մարմնական վասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Մայիսի 5-ին, ժամը 22.00-ին, Երեւանի Արարատյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:

«ՎԱԶ-2106»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: