Ռեգիոնների կուսակցության խմբակցությունը նախագահի պաշտոնակատար եւ խորհրդարանի նախագահ Ալեքսանդր Տուրչինովի, ՆԳ նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովի եւ Ուկրաինայի անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնակատար Վալենտին Նալիվայչենկոյի անհապաղ հրաժարականն են պահանջում: Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է Ռեգիոնների կուսակցության պատգամավոր Նիկոլայ Լեւչենկոն:

Նա Ուկրաինայի արեւելքում ստեղծված իրադրության համար ուժայիններին եւ Տուրչինովին է պատասխանատու համարում` նշելով, որ նման պայմաններում անհնար է ժողովրդավարական նախընտրական քարոզարշավ կազմակերպել:

Այդուհանդերձ, «ռեգիոնալը» գտնում է, որ Ուկրաինային «օրինականորեն ընտրված նախագահ» է հարկավոր:

Բացի այդ, կոմունիստները եւ «ռեգիոնալները» Տուրչինովին, Նալիվայչենկոյին եւ Ավակովին զանգվածային սպանություններ կազմակերպեկու մեջ են մեղադրել: Ի նշան բողոքի, հիշյալ երկու կուսակցությունների խորհրդարանական խմբակցության անդամները լքել են Վերին Ռադային նիստերի սրահը, հաղորդում է ՈւՆՆ գործակալությունը: