Չինացի հնագետները կարեւոր հայտնագործություն են կատարել: Չինաստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Շենսի նահանգում նրանք հայտնաբերել են մի քանի տասնյակ հնագույն գերեզմաններ: Ինչպես ենթադրում են պատմաբանները, այդտեղ կարող են թաղված լինել բանվորներ, որոնք զբաղվել են «տերրակոտայի բանակի» շինարարությամբ՝ չինական առաջին կայսր Ցին Շինհուանդիի(մ.թ.ա. 259-210թթ.) դամբարանի մոտակայքում:
Գիտնականաներն ուշադրություն են դարձրել, որ 50 գերեզմաններից 45-ն ունեն առանձնահատկություններ, որոնք բնորոշ են Ցին դարաշրջանին: Նրանց հաջողվել է դուրս բերել ավելի քան 300 իր կերամիկայից: Որոշ նմուշների վրա «լի» հիերոգլիֆն է առկա, որն ամենայն հավանականությամբ մոտակայքում գտնվող բնակավայրի անուն է: Սա թույլ է տվել գիտնականներին ենթադրել, թե ովքեր են եղել թաղված գերեզմաններում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Չինացի պատմաբան Սիմ Ցյանի «Պատմական գրառումների» համաձայն՝ համանուն բնակավայրը հիմնվել է մ.թ.ա. 231թ,-ին այն վայրի հարեւանությամբ, որտեղ կառուցվել է Ցին Շինհուանդիի դամբարանը: Մոտակա գյուղերից այստեղ են բերել շինարարների ավելի 30 հազար ընտանիքի: Հետազոտողները կարծում են, կերամիկական ապրանքների թիվ հնարավորություն է տալիս ենթադրել, որ խոսքը հենց այդ պատմական բնակավայրի մասին է:


























