Առնվազն 24 մարդ է մահացել, եւ եւս 29-ը վնասվածքներ են ստացել նախօրեին Իրաքում տեղի ունեցած զինված հարձակումների եւ բախումների արդյունքում, հաղորդում են տեղական իշխանությունները:
Երկրի հյուսիսում գտնվող Սալահ-էդ-Դին նահանգի Թուզ-Խուրմատու քաղաքում, ռեստորաններից մեկի մոտ ականապատված ավտոմեքենա է պայթել, որի արդյունքում առնվազն 3 մարդ է մահացել, եւս 16-ը վիրավորվել են: Նույն նահանգի Բայջի քաղաքում ոստիկանության նկատմամբ հարձակում է կազմակերպվել, որի արդյունքում երկու օրինապահ է սպանվել:
Հիշեցնենք` միայն ապրիլ ամսին Իրաքում տեղի ունեցած հարձակումներն ավելի քան 1009 մարդու կյանք են խլել, վիրավորվել են 1375-ը: Սպանվածներից 881-ը խաղաղ բնակիչներ են, 52-ը` ոստիկանության աշխատակիցներ, եւ 76-ը` զինծառայողներ:




























