Բրյանսկցի պատգամավոր Նիկիֆոր Ժուկովը մեղադրվում է երեխաների սեռական անձեռնմխելիության խախտումների 212 դրվագներով, հայտնում է ՌԴ ՔԿ-ի կայքը:
2007թ. հուլիսից մինչեւ 2013-ի մայիսը 62-ամյա պատգամավորը բռնաբարել է մարզի երեք շրջանների երեխաներին, կարծում է քննությունը:
Նշվում է, որ նրա գործողություններից դպրոցահասակ 30 աղջիկներ են տուժել:
«Մեղադրյալը ծանոթացել է անապահով ընտանիքների երեխաների հետ, նրանց տարել ամայի վայր եւ փողի դիմաց սեռական հարաբերություն ունեցել», — նշել են գերատեսչությունից՝ հավելելով, որ պատգամավորը խմեցրել է յոթ երեխաների: Նրա գույքն արդեն կալանքի տակ է առնվել, տուժածների հարզատներն էլ դատարանի միջոցով նրանից շուրջ 20 մլն ռուբլի են պահանջել,, հայտնում է gazeta.ru-ն:



























