ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` մայիսի 5-ին, ժամը 12.00-ին, Երեւանի Գաջեգործների փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Ավետիք Մ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2013 թ. սեպտեմբերի 17-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 291 հոդվածի 3-րդ մասի /կաշառք տալը/ մեղադրանքով: