Մայիսի 5-ին, ժամը 13.45-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ՊՊԾ դասակի 1-ին ջոկի ծառայողները Թումանյան փողոցում գործող տաքսի ծառայության գրասենյակի մոտից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Գեւորգ Խ.-ին, որը նշված վայրում վիճաբանելով 1986 թ. ծնված Վալերիկ Կ.-ի հետ` դանակով հարվածներ է հասցրել նրան` ոտքերի շրջանում պատճառելով վնասվածքներ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Վալերիկ Կ.-ին ոստիկանության ծառայողները տեղափոխել են հիվանդանոց:

Ըստ բժշկի տեղեկանքի` նա ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Նշանակվել է ԴԲՓ:

Քննությունը վարում է ոստիկանության քննչական բաժանմունքը: