Գիտնականները Պերուի տարածքում հին աստղագիտական համալիր են հայտնաբերել, որը կառուցվել է 2500 տարի առաջ:

Հնագետների միջազգային խումբը՝ Չարլզ Ստանիշի գլխավորությամբ, 71 գեոգլիֆներ է գտել, որոնց կողքը 5 ձեռագործ բլուրներ են հայտնաբերվել: Դրանք Նոր աշխարհի բնիկների կողմից օգտագործվել են աստղագիտական նպատակներով: Ուղիղ գծերից ոմանք ուղղված են դեպի Հարավային կիսագնդի ամառային արեւածագի կետը:

Հնագետների խոսքով՝ համալիրը ծառայել է որպես աստղադիտարան, եւ հնարավոր է, միաժամանակ նաեւ կուռքի օբյեկտ է եղել: