Փրկարար ծառայությունը մայիսի 6-ին, ժամը 12.40-ին տեղեկատվություն է ստացել, որ Երեւանի Արարատյան փողոցում բեռնատար ավտոմեքենայի թափքը շրջվել է քաղաքացիների վրա. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «ՄԱՆ» մակնիշի 035 LT 61 պետհամարանիշի ավտոմեքենայի թափքը պոկվել եւ շրջվել է երկու քղաքացիների վրա, որոնցից մեկը տեղում մահացել է, մյուսը, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տեղափոխվոլ է «Էրեբունի» ԲԿ: