Ազգային Ժողովի պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Գրիգոր Գրիգորյանը՝ «Շերիֆը», հրաժարվել է պատգամավորական մանդատից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Գոհար Պողոսյանը:

Նրա խոսքով՝ պատգամավորը դիմումը ներկայացրել է այսօր առավոտյան:

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Գրիգորյանը մեկնում է արտերկիր:

«Գրիգոր Գրիգորյանը առողջական որոշ խնդիրներ ունի, որը տեւական բուժում է պահանջում արտերկրում: Այդ պատճառով է հրաժարվել մանդատից»,- ասաց նա:

Թե ով կփոխարինի ԲՀԿ-ական պատգամավորին, դեռ հայտնի չէ:

Նշենք, որ նա պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրացուցակով: