Ամերիկացի թղթակիցները Բրազիլիայի արեւելքում գյուղ են հայտնաբերել, որի բնակիչները չեն դիմանում արեւի լույսին, հաղորդում է Associated Press-ը:

Բոլոր այդ մարդիկ, իսկ նրանց թիվը 20 է, տառապում են պիգմենտային քսերոդերմա հիվանդությամբ, որը մաշկի ժառանգական հիվանդություն է, երբ մաշկը չափից ավելի զգայուն է ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ:

Նշվում է, որ այդ հիվանդության պատճառով նրանք փաստացի զրկված են գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունից եւ ցերեկային կենսակերպից, հաղորդում Gazeta.ru-ն:

Գիտնականները գյուղացիների մոտ այդ հիվանդության առկայության փաստը  կապում են նրա հետ, որ բնակավայրը հիմնադրվել է մի քանի ընտանիքների կողմից, որոնք այդ հիվանդության գենետիկ հակվածություն են ունեցել: