Գիտնականները որոշել են ուսումնասիրել լեգենդն այն մասին, որ վամպիրները հարյուրամյակներով երիտասարդ են մնում, քանի որ արյուն են խմում: Գիտաշխատողներին խումբը ծեր լաբորատոր մկների վրա փորձ է անցկացրել՝ նրանց ներարկելով երիտասարդ կրծողներին արյուն: Երիտասարդ արյան հոսքի շնորհիվ ծեր կենդանիների անոթներն ավելի առաձգական էին դառնում, իսկ ուղեղ ավելի շատ արյուն էր մատակարարվում:
Ցավոք, մինչ այժմ մասնագետներին չի հաջողվել գտնել, թե ինչն է կրծողների օրգանիզմը երիտասարդացնում: Ենթադրվում է, որ հիմնական դերը խաղում է GDF11սպիտակուցը, որը դոնորների արյան մեջ շատ ավելի շատ է, քան ծեր մկների մոտ, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Այս պահին երիտասարդեցնող նյութերի որոնումը կարեւոր նշանակություն ունեն, քանի որ մարդկանց ավելի շատ է հուզում օրգանիզմի վաղաժամ ծերացումը, նրանք ցանկանում են երկարաձգել երիտասարդությունը: Հաշվի առնելով Երկրի բնակիչների միջին տարիքի ավելացումը, նոր միջոցները կօգնեն բարելավել այն երկրների սոցիալ-տնտեսական ցուցանիշները, որոնք կօգտվեն գիտնականների ձեռքբերումներից:


























