Վրաստանի ազգային գրադարանում մայիսի 6-ին բացվել է Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի նախագահների մասնակցությամբ գագաթաժողովը:
Բացման խոսքում Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին նշել է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ համագործակցությունը վերջին տարիներին շատ տպավորիչ է: Վրաստանի նախագահն ընդգծել է, որ հիանալի հարաբերություններ ունի Իլհամ Ալիեւի եւ Աբդուլա Գյուլի հետ:
«Ինձ շատ ջերմ ընդունեցին Թուրքիայում, բացի այդ, ես արդեն երկու անգամ հանդիպել եմ Իլհամ Ալիեւի հետ, եւ մենք շատ գոհ ենք մնացել հանդիպումներից», - ասել է նա:
Մարգվելաշվիլին նշել է, որ գագաթաժողովը նպատակ ունի օժանդակել այն տնտեսական ծրագրերին, որոնք իրականացվում են տարածաշրջանում, հայտնում է «Գռուզիա-Օնլայնը»:




























