Բաքվի կենտրոնում մայիսի 6-ի ցերեկը բախում է տեղի ունեցել ոստիկանների եւ երիտասարդ ակտիվիստների միջեւ: Դա տեղի է ունեցել Բաքվի ծանր հանցագործությունների հարցերով դատարանի շենքի առջեւ, որտեղ կայացվել էր NIDA երիտասարդական շարժման ակտիվիստների դատավճիռը:
Տասնյակ երիտասարդ ակտիվիստներ փորձել էին բողոքի ցույց կազմակերպել, սակայն ոստիկանները նրանց հետ էին մղել դատարանի շենքից: Բախումների ընթացքում 20-ից ավելի ակտիվիստներ են ձերբակալվել, նաեւ՝ 4 լրագրող:
Ոստիկանները ծեծել են լրագրող Էթիմադ Բուդաղովին: Ձերբակալվել են նաեւ «Ենի Մուսավաթ» թերթի եւ Մեդիաֆորումի թղթակիցները:


























