Ֆրանսիայի աջ կուսակցության ազգային քարտուղար Էրիկ Կոկերելը նամակով դիմել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բերնար Կազնյովին խնդրանքով դադարեցնել Հայաստանի 19-ամյա քաղաքացի Գոռ Նորսոյանի արտաքսման գործընթացը, ով սովորում է Արդեշ նահանգի Պրիվ քաղաքի վարժարանում: Այդ մասին գրում է «Nouvelles d'Arménie» ամսագիրը:
«Ես շատ մտահոգված եմ: Դժվար է ապրել այդ խնդրի հետ միասին: Որպես կանոն իմ տարիքի մարդիկ վայելում են կյանքը»,- ասել է Գոռը: Իսկ նրա ընկերներից 19-ամյա Լիլան համարում են, որ նա «ինտեգրվում է»: «Նա հեռանալու որեւէ պատճառ չունի»,- ասել է նա:
Նշենք, որ շաբաթ օրը մոտ 30 մարդ Փարիզում բողոքի ցույց են անցկացրել ընդդեմ երկրում անօրինական հիմքերով գտնվող վարժարանի ուսանողների արտաքսմանը: Ակցիային մասնակցել է 19-ամյա Գոռ Նորսոյանը, որին արտաքսում է սպառնում: Սա ամենաշաբաթյա ակցիաներից առաջինն էր՝ ընդդեմ սովորողների արտաքսման:



























