ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը Վաշինգտոնում` Կարնեգիի կենտրոնում Ղարաբաղի մասին զեկույցով հանդես կգա: Այս մասին դիվանագետը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
Ուորլիքը «Լեռնային Ղարաբաղ. Կարգավորման ուղիներ» զեկույցով մայիսի 7-ին հանդես կգա: «Զեկույցը ԱՄՆ քաղաքականությունն է ուրվագծելու»,- մեկնաբանել է համանախագահը:
Նշենք, որ վերջին օրերին Ջեյմս Ուորլիքը Ադրբեջանական քննադատության թիրախ է դարձել: Մասնավորապես, ԱՊԱ-ին տված հարցազրույցում երկրի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը միջնորդին կողմնապահության մեջ է մեղադրել եւ համանախագահի պաշտոնից հետկանչի հնարավորության մասին հայտարարել:




























