2013 թվականին Հայաստանում ռուսական «ԱԼՊՈՍԱ» ընկերության ալմաստների վաճառքը կրճատվել է 33 տոկոսով: Այս մասին NEWS.am-ին հայտնել են ռուսական ընկերության մամուլի ծառայությունից: Եթե 2012-ին հայկական քարամշակման ձեռնարկության արտադրանքի վաճառքը կազմել է 8,8 մլն դոլար, ապա 2013-ին այն կազմել ՝ 5,9 մլն դոլար: Նկատենք, որ դա զգալիորեն ցածր է, քան 2010-2011 թվականներին (համապատասխանաբար 25 մլն եւ 43 մլն դոլար):

Այդուհանդերձ, մամուլի ծառայությունում նշել են, որ ընկերությունն առաջին հերթին հետաքրքրված է երկարատեւ պայմանագրերով, քանի որ դրանք երաշխավորում են իրացման կայուն ծավալ, իսկ գնորդին՝ բարձրակարգ հումքի կայուն մատակարարումներ:

Նշենք, որ ավելի վաղ հայ ոսկերիչները հայտարարել էին, որ շատ մանր ալմաստները (0,01 - 0,02 կարատ) իրենք ստիպված են վերավաճառել արտերկրում վերամշակման ինքնարժեքով: Սակայն երրորդ երկրներում վերավաճառքի դեպքում նրանք կզրկվեն առանց արտահանման մաքսատուրքի Ռուսաստանից ալմաստներ գնելու հնարավորությունից:

Հարցին, թե հայկական ընկերությունները կարո՞ղ են իրենք տորգերում ընտրել ալմատսների չափերը, ընկերությունում վկայակոչել են ԱԼՌՈՍԱ ընկերության բնական ալմաստների իրացման պայմանների մասին դրույթները, որոնց համաձայն ալմաստների խմբաքանակը կոմպլեկտավորվում է հաստատված տեսականիով՝ անկախ վաճառքի ուղղությունից: