Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 6-ին, ժամը 14.41-ին ահազանգ է ստացվել, որ Լոռիի մարզի Բլագադարնոյե գյուղի մոտակա հանդամասում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» (Նիվա) մակնիշի 38 ՍՏ 604 համարանիշի ավտոմեքենան:




























