Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածվող տեղեկություններն ու լուրերը՝ Ադրբեջանի օդային տարածքը խախտելու մասին բացարձակ սուտ են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը:
«Ադրբեջանական լրատվամիջոցների ու բլոգերների դեպքում ամեն բան պարզ է, բայց շատ տհաճ է, որ որոշ հայ օգտատերեր «կիսում են» այդ չճշտված տեղեկությունը, միայն թե «լայք»-եր հավաքեն»,-նշել է փորձագետը:
Հատկանշական է, որ ադրբեջանական հրապարակումներում անօդաչու թռչող սարքերը ներկայացված են որպես «մարտական օդանավեր»: «Չեմ զարմանա, եթե պարզվի, որ դրանք նաեւ «հագեցած են» «օդ-օդ» հրթիռներով»,-կատակել է Գրիգորյանը՝ հիշեցնելով, որ անօդաչու թչռող սարքերը կատարում են բացառապես հետախուզական գործառույթներ:



























