Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 6-ին, ժամը 18.34-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու թիվ 16 շենքի մոտակայքում նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ (մոտ 120 սմ) և տեղափոխել անվտանգ տարածք:




























