Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը չի շտապում հայտնել, թե այսօր՝ մայիսի 6-ին, ինչու է կառավարություն գնացել եւ ում է հանդիպել՝ հորդորելով սպասել կառավարության առաջիկա նիստի օրակարգի հրապարակմանը:

«Մարդիկ հրաժարական տալիս են այն ժամանակ, երբ կոնֆլիկտ են ունենում վերադասի հետ, իսկ ես կառավարության հետ ոչ մի խնդիր չունեմ: Սպասեք վաղվան եւ կտեսնեք՝ իմ պաշտոնանկության հարցը կառավարության առաջիկա նիստում կա, թե ոչ, դրանից էլ ամեն ինչ կեզրակացնեք»,- NEWS.am-ի թղթակցին ասաց Կովալենկո Շահգալդյանը:

Թե ինչու էր աշխատանքային օրվա վերջում Կոտայքի մարզպետը կառավարություն այցելել, ում է հանդիպել եւ ինչ են քննարկել, վերջինս հրաժարվեց պատասխանել:

Նշենք, որ Շահգալդյանն ամենաերկարակյաց մարզպետներից է, ղեկավարում է 2001թ.-ից: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ նա արդեն հրաժարականի դիմում է ներկայացրել, իսկ նրան փոխարինելու է Բնապահպանության արդեն նախկին նախարար Արամ Հարությունյանը: