Ադրբեջանցի «Օրենքով գող» Բախըշ Ալիեւը (Վախա), որին սպանել էին Օդեսայում, մահվանից առաջ Դուբայի բանտում այցելել էր չեչեն հեղինակություն Կազբեկ Դուկուզովին, որը մեղադրվում է Forbes-ի գլխավոր խմբագիր Պոլ Խլեբնիկովի սպանության մեջ: Վախան ու Կազբեկը մտերիմ ընկերներ էին:
Բախըշ Ալիեւը եւ Կազբեկ Դուկուզովը ծանոթացել էին դեռեւս 1990-ականներին, երբ երկուսն էլ Մոսկվայում սկսել էին քրեական կարիերան: Նրանք լավագույն ընկերներ էին դարձել:
Երբ 2011թ. Կազբեկին Դուբայում 10 տարով դատապարտեցին, Վախան քանիցս այցելել էր նրան բանտում: Վերջին անգամ Բախըշ Ալիեւը նրան այցելել էր 2014-ի մարտին՝ իր մահվան նախօրեին, հայտնում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով ռուսական իրավապահ մարմինների աղբյուրը:
Հիշեցնենք, «Օրենքով գող» Բախըշ Ալիեւը սպանվել էր 2014թ. ապրիլի 7-ին Օդեսայում:
Կազբեկ Դուկուզովը 2006թ.-ից հետախուզվում էր ռուսական Forbes-ի գլխավոր խմբագիր Պոլ Խլեբնիկովի սպանության կասկածանքով: 2011թ. Դուբայում նրան 10 տարվա ազատազրկման էին դատապարտել:
Ադրբեջանցի «օրենքով գողերը» կրկին պատերազմ են սկսել ռուսական բանջարեղենի համար


























