Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ այս պահին Ուկրաինայի արեւելքում չեչեններ դեռ չկան:
«Լավ, կասեմ. Երեկ կազակների մի խումբ ժամանել է հարավ-արեւելք՝ օգնելու ապստամբներին: Չեչեններ դեռ չկան եւ լավ կլինի, որ դրա կարիքն էլ չլինի»,-ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը մայիսի 6-ին Facebook-ի իր էջում գրել էր, որ Արեւելյան Ուկրաինայում զինված ապստամբների շարքերում կամ ղրիմցիներ, ռուսներ ու չեչեններ:
«Շատ են ղրիմցիները, հանդիպում են նաեւ ռուսներ: Այսօր եղել են նաեւ չեչեններ»,-հավելել է Ավակովը՝ խոսելով ուկրաինայի ուժայինների դեմ հակամարտող զինված խմբավորումների կազմի մասին:

























