Ուկրաինան ստացել է Արժույթի միջազգային հիմնադրամի վարկի առաջին մասը ՝ 3,19 մլրդ դոլար, հայտնել է Ուկրաինայի ազգային բանկի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինան առաջին մասը կստանա մայիսի 5-ից 8-ն ընկած ժամանակահատվածում:
Մայիսի 1-ին ԱՄՀ-ն հավանություն էր տվել Ուկրաինային 17,01 մլրդ դոլար հատկացնելուն:
Նախօրեին ԱՄՆ ֆինանսների նախարարը հաղորդել էր, որ Ուկրաինան մայիսին կարող է 5,9 մլրդ դոլար արտասահմանյան օգնություն ստանալ: Նրա խոսքով՝ 3,2 մլրդ-ն կհատկացնի ԱՄՀ-ն, մնացած 2,7 միլիարդը՝ ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Համաշխարհային բանկը, Ճապոնիան եւ Կանադան:


























