Մայիսի 5-ին, ժամը 10.28-ին Սյունիքի մարզի Գեղանուշի գյուղապետից ահազանգ է ստացվել, որ հորդառատ անձրեւների հետեւանքով փլուզվել է գյուղից դեպի խոտհարք տանող ճանապարհի մոտ 28-30 մ երկարությամբ հատվածը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ մարզպետարանի աշխատակիցները:

Նույն օրը, ժամը 17.55-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ մայիսի 4-ին, ժամը 12.00-ի սահմաններում Ալավերդու կայարանի տարածքում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով վտանգվել են էլեկտրական եւ կապի հենասյուները: