Երեւանի Անտառային փողոցի տներից մեկի դիմաց, մայիսի 5-ին, ժամը 20.30-ին, «Ֆոլքսվագեն Քեդի» մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար տեղից շարժվել եւ վրաերթի էր ենթարկել 57-ամյա կնոջը, 4-ամյա տղայիը եւ 6-ամյա աղջկան, որոնք վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մայիսի 6-ին, ժամը 06.20-ին, աղջիկը` 6-ամյա Աննա Հարությունյանը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:

Կատարվում է քննություն: