Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Ջերմիկի քաղաքապետ Հաշիմ Դեմիրքոլի 23-ամյա դուստրը սպանվել է Սիրիայում ահաբեկչական «Իրաքում եւ Շամում իսլամական պետություն» խմբավորման դեմ մարտերում։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն»  (BDP) կուսակցության անդամ, Ջերմիկի քաղաքապետ Հաշիմ Դեմիրքոլի դուստրը՝ Հելին Դեմիրքոլը, ով Սիրիայի քրդաբնակ շրջաններում ձեւավորված YPG-ի զինված ուժերի անդամ էր, սպանվել է Իրաքում եւ Շամում իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մարտերում։

Մեկ շաբաթ առաջ էլ Սիրիայում կրկին «Իրաքում եւ Շամում իսլամական պետություն» խմբավորման հետ բախումների ժամանակ սպանվել էր Դիրաբեքիրի Սուրի քաղաքապետի 22-ամյա որդին։