Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, մայիսի 5-ին, ժամը 04.40-ին, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում շրջայց կատարելիս նկատել են պղնձյա իրերը ձեռքին մի քաղաքացու, որը գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել բաժին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բերման ենթարկվածը` 56-ամյա Սամվել Ե.-ն, խոստովանել է, որ պղնձյա դետալները գողացել է Աբովյանի Հանրապետության փողոցի լուսավորության սարքերից:
Գողոնն առգրավված է:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունք:



























