Հիվանդանոցից, մայիսի 4-ին, ժամը 23.55-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 1987 թ. ծնված Հենրիկ Ա.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մայիսի 5-ին, ժամը 03.30-ին, հիվանդանոցից մեկ այլ հաղորդում է ստացվել, որ կտրած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 22-ամյա Ստեփան Հ.-ն:
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, Աշտարակի բաժնի եւ Արագածոտնի մարզի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 4-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Ոսկեվազ գյուղի կենտրոնում, վիճաբանության ժամանակ, Ստեփան Հ.-ն դանակով հարվածել է Հենրիկ Ա.-ին եւ պատճառել վնասվածքներ:
Պարզվել է նաեւ, որ Ստեփան Հ.-ն դանակով հարվածել եւ մարմնական վնասվածքներ է պատճառել նաեւ վիճաբանությանը մասնակից, 25-ամյա Հովհաննես Ա.-ին, որը նույն օրը, ժամը 00.20-ին, մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Ստեփան Հ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:



























