Հիվանդանոցից, մայիսի 5-ին, ժամը 01.50-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել, որ պարանոցի ձախ կեսի կտրած վերքով բուժօգնության է դիմել 28-ամյա Վրեժ Ս.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա ոստիկաններին հայտնել է, որ մայիսի 5-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Զորավար Անդրանիկի պողոտայում գտնվող սննդի օբյեկտի դիմաց գարեջրի կոտրած շշով իրեն հարվածել եւ վնասվածքը պատճառել է անհայտ անձը:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վրեժ Ս.-ին վնասվածքը պատճառել է 29-ամյա Հայկ Ա.-ն, որը հրավիրվել է բաժին եւ խոստովանել կատարածը:

Վրեժ Ս.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Կատարվում է քննություն: