Իսրայելի նախագահը երկրի վարչապետին Պաղեստինի հետ խաղաղության համաձայնությունը տապալելու մեջ է մեղադրել
Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը պատմել է, որ երեք տարի առաջ Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասի հետ խաղաղության համաձայնագրի նախագիծ է կազմել, սակայն, վարչապետ Բենյամին Նաթանյահուի դիրքորոշման պատճատով, նախաձեռնությունը զարգացում չի ստացել:
Պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման մասին համաձայնագրի նախագիծը, որ 2011թ.-ին` պաշտոնական խաղաղության հաստատման գործընթացում գրանցված դադարի ֆոնին կազմվել, Պերեսի եւ Աբբասի` Հորդանանում կազմակերպված մի քանի ոչ հրապարակային հանդիպումների արդյունքն է եղել:
«Մենք համաձայնեցրել էինք բոլոր կետերը: Տեքստն արդեն պատրաստ էր»,- ասել է նախագահը` իսրայելական հեռուստատեսությանը տված հարցազրույցին, հաղորդում է «Ռոսբալտը»:
Հիշեցնենք, որ Իսրայելի կառավարությունը ընթացիկ տարվա ապրիլ ամսին պաղեստինցիների հետ դեռեւս անցած տարի ամռանը` ԱՄՆ-ի միջնորդությամբ մեկնարկած բանակցությունները դադարեցնելու որոշման մասին է հայտարարել: Հիշյալ քայլը ՖԱԹՀ-ի, ՀԱՄԱՍ-ի եւ այլ պաղեստինյան կազմակերպությունների միջեւ Պաղեստինում համընդհանուր ընտրություններ անցկացնելու եւ ազգային միասնության կառավարություն ձեւավորելու մասին ներքին համաձայնությամբ էր պայմանավորված:


























