Մայիսի 6-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ Մաշտոցի պողոտայի անցումի տակ զինամթերք է թողնում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը Մաշտոցի պողոտայի թիվ 24/7 հասցեում գտնվող գետնանցումում հայտնաբերել է թղթի մեջ փաթաթված «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, եւ 1 պայթուցիչ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:




























