Ապրիլի 27-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Գուգարքի բաժին է հրավիրվել 32-ամյա Ժաննա Մ.-ն, որը հաղորդում է տվել, որ իր ծանոթ Արայիկ Ս.-ն 2012 թ. մայիսին իր նախկին ամուսնուց` 36-ամյա Գագիկ Մ.-ից, բնակարանի տրամադրման հարցերը լուծելու նպատակով, խաբեությամբ հափշտակել է նախապես պայմանավորված 200.000 դրամից 146.000 դրամը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Արայիկ Ս.-ն Լոռու մարզի բնակիչ, 31-ամյա Արայիկ Ս.-ն է, որը 2013 թ. փետրվարի 2-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործով կալանավորված է եւ գտնվում է «Վանաձոր» ՔԿՀ-ում: