Իմ թեկնածությունը առաջարկել էր խորհրդարանի խոսնակը եւ այն նախագահ Սերժ Սարգսյանի հավանությանն էր արժանացել: Այս մասին մայիսի 7-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

«Ես չեմ կարծում, թե խմբակցությունը տարբեր խմբավորումներ ունի. Կան տարբեր բնավորությամբ մարդիկ, որոնք ՀՀկ-ի ծրագրին համապատասխան իրենց աշխատանքն են կատարում», - հավելել է խմբակցության քարտուղարը:

Ինչ վերաբերում է կուսակցությունում տարբեր դիրքորոշումների առկայությանը, Մելիքյանը նշել է, որ բոլորն էլ կարծիքի իրավունք ունեն. «Բոլորն էլ սկզբունքային մոտեցումներ ունեն տարբեր հարցերի շուրջ: Կարծում եմ՝ քննարկման ընթացքում պետք է հաշվի առնել այս կարծիքները»: