Ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողները, մայիսի 6-ին, ժամը 10.00-ին, Իջեւանի Բլբուլյան փողոցի վերջնամասում գտնվող գերեզմանատան հարակից տարածքից բերման են ենթարկել 44-ամյա Արմենակ Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մայիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասի /թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը/ եւ 268 հոդվածի 1-ին մասի /թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ մեղադրանքով:




























