Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները, մայիսի 6-ին, ժամը 13.10-ին, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամառանոցից Ապարանի բաժին բերման են ենթարկել 49-ամյա Հակոբ Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարտի 7-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասի /սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը/ մեղադրանքով:




























