Երեւանի Արտաշիսյան փողոցի թիվ 79 շենքի դիմաց, մայիսի 6-ին, ժամը 16.40-ին, իրար են բախվել «Սուզուկի» եւ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: