Երեւան-Գյումրի ճանապարհի 60-րդ կմ-ին, մայիսի 6-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «ԶԻԼ ՄՄԶ 4502» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ շրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























