Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, մայիսի 6-ին, ժամը 19.40-ին, Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 33-ամյա Սամվել Գ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա խոստովանել է, որ մարտին «Պարզ լիճ» կոչվող տարածքում գտնվող խոզաբուծական ֆերմայից 2 անգամ գողացել է 560 կգ ընդհանուր կշռով 14 պարկ խտացված անասնակեր եւ մորաքրոջ որդու` 28-ամյա Արամ Ղ.-ի հետ նրա «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել իր տուն ու վաճառել:

Վնասի չափը պարզվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողի անձը պարզելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն: