Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, մայիսի 6-ին, ժամը 19.45-ին, Կոտայքի մարզի Կոտայք գյուղի անասնագոմերին հարակից տնակից բերման են ենթարկել 39-ամյա Խաչատուր Ե.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա ապրիլի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի / ծեծ/ մեղադրանքով: