Ոստիկանության Շենգավիթի բաժնի եւ ՀՀ արդարադատության նախարարության այլընտրանքային պատիժների իրականացման բաժնի Շենգավիթի բաժանմունքի ծառայողները, մայիսի 6-ին, ժամը 15.30-ին, Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 52/2 շենքի մոտից բերման են ենթարկել 25-ամյա Հրանտ Ք.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մայիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի /գողություն/ մեղադրանքով: