Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 7-ին, ժամը 11.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 27 հասցեում «Մազդա» մակնիշի 01 VV 707 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` Մ. Գ.) մասնակի ընկել է փոսը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Զոհեր և տուժածներ չկան:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնած փրկարարները փոսից անվտանգ դուրս են բերել ավտոմեքենան:




























