Բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում ՀՀԿ-ն, եթե զբաղվում են քաղաքականությամբ, պետք է մտածեն հաղթանակի մասին: Այս մասին մայիսի 7-ին լրագրողներին ասել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն այն մասին, որ առաջիկա համընդհանուր ընտրություններում հաղթանակը կշրջանցի Մելիք-Ադամյան փողոցը (ՀՀԿ-ի գլխավոր գրասենյակը):
Գալուստ Սահակյանի խոսքով՝ պետք չէ միանգամից Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը կապել ՀՀԿ-ի մոտեցումների հետ. «Յուրաքանչյուր քաղաքական թիմ ինքն է որոշում իր ռազմավարությունը: Մենք նույնպես ցանկանում ենք լիդեր լինել, նույնը ԲՀԿ-ն, նույնը ՀՅԴ-ն, բոլորը: Հակառակ դեպքում թիմ ձեւավորելն անտեղի կլիներ»:


























