Թուրքական իշխանությունները մեկ տարվա ուշացումից հետո այնուամենայնիվ որոշել են F-35 կործանիչներ գնել: Ինչպես ասվում է պաշտպանական արդյունաբերության քարտուղարության հաղորդագրությունում, 2018-ին նախատեսվում է ռազմաօդային ուժերին երկու մեքենա տալ:
Joint Strike Fighter ծրագրով, որի շրջանակում արտադրվում են F-35-եր, Թուրքիան համաձայնել է 100 օդանավ գնել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Սակայն գլխավոր հարցը նախագծի տնտեսական նպատակահարմարությունն է:
Թուրքիային նոր կործանիչը անհրաժեշտ է F-16 մեքենայակազմի փոխարինման համար:
F-35-ը բազմաթիրախ կործանիչ է՝ նախագծված Stels տեխնոլոգիայի կիրառմամբ, այն ընդունակ է ատոմային մարտագլխիկներ կրելու: Երկու հազարից ավելի օդանավ կգնի ԱՄՆ-ն, եւս 730 միավոր՝ նախագծի այլ մասնակիցները:


























