Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 7-ին, ժամը 12.50-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի քաղաքապետարանի մոտակայքում ավտոմեքենա է այրվում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.52-ին, մարվել՝ 12.59-ին:

Այրվել է  «ՎԱԶ-2103» մակնիշի 27ԼՏ472 համարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը: