Շուտով Հայաստանի բնակիչները կրկին կարող եք համտեսել իսկական հայկական լոլիկը:  Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը: 

Նա նշել է, որ Էջմիածնի Էջմիածնի Երկրագործության եւ բույսերի պաշտպանության գիտական կենտոնը արդեն պատրաստել է տեղական լոլիկների տեսակների մեկ միլիոն սածիլ: «Մեր գյուղատնտեսները կարող են ազատ ձեռք բերել դրանք: Այնպես որ, հայկական լոլիկների պակաս չի լինի», - հայտարարել է Պետրոսյանը:

Նա նշել է, որ մարտի 30-31-ի ցրտահարությունից տուժած  գյուղացիների աջակցության շրջանակում կառավարությունը կտրամադրի վարունգի եւ լոլիկի, սեխի եւ ձմերուկի սածիլներ: