Ըստ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի՝ Պուտինն օրեցօր կորցնում է Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման հնարավորությունը, չնայած որ արդեն տեղի է ունեցել ռուսական ներխուժումն Ուկրաինա:
«Շուստեր LIVE» հաղորդման եթերում վրացի քաղաքական գործիչը կարծիք է հայտնել, որ այժմ եկել է «Պուտինի վերջը», քանի որ աշխարհը միանշանակ աջակցում է Ուկրաինային եւ պատժամիջոցներ կիրառում Պուտինի վարչակարգի դեմ:
«Սա Պուտինի վերջն է: Նա միանգամայն անհեռանկարային քաղաքական գործիչ է: Բոլորի վերջն էլ ինչ-որ ժամանակ գալու է: Կարեւորը, որ դա տեղի ունենա շուտ», - նշել է Սահակաշվիլին:
Նա ընդգծել է, որ Պուտինը կարող է երկար ժամանակ բլեֆ անել, սակայն գնալով նվազում են «Ուկրաինա օդանավերով եւ տանկերով լայնամասշտաբ ներխուժման» նրա հնարավորությունները:
«Ռուսական ներխուժումն արդեն դե ֆակտո կա: Սակայն օդանավերով, տանկերով եւ հրթիռներով լայնամասշտաբ ներխուժում, ինչպես մեզ մոտ, իրագործելու հնարավորություն նրանք չունեն,», - կարծում է Սահակաշվիլին:
Սահակաշվիլին գոհունակությամբ է նշել, որ Կիեւի իշխանությունն արդեն սկսել է ուժային քայլեր ձեռնարկել՝ Ուկրաինայի արեւելքում ապստամբներին զինաթափելու ուղղությամբ: Սահակաշվիլին Ուկրաինայի ժողովրդին կոչ է արել աջակցել իշխանությունների գործողություններին:

























