Հայաստանի Կառավարությունն իր այսօրվա նիստում ընդունել է Արատակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Ասլանյանի հրաժարականը:

Կառավարության նիստում Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հայտարարել է, որ Ասլանյանը թողել է պաշտոնը սեփական դիմումի համաձայն:

Հիշեցնենք, որ «Օրինաց երկրի» անդամ Արմեն Ասլանյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր նախարարության ստեղծման պահից: