Մերձմոսկվայի Պուշկինի շրջանում կողոպտիչները զրահապատ մեքենա են առեւանգել՝ ինկասատորներով հանդերձ, տեղափոխել մի քանի կմ, որից հետո մեքենայից գողացել են 9 մլն ռուբլի:
«Ժամը 11.10-ին երկու անհայտ անձինք Չերկիզովո ավանում դիմակներով, զինված կանգնեցրել են ինկասատորների զրահապատ մեքենան, տեղափոխել այն Մամոնտովո ավան, որից հետո ինկասատորներից գողացել են փողով լի պարկերը, որտեղ եղել է 9 մլն ռուբլի»,-հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով շրջանի ոստիկանության մամուլի ծառայությունը:
Ինկասատորները չեն տուժել: Ներկայումս հանցագործներին փնտրում են:


























